Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մինսկի խմբի ակտիվ դերակատարումը «կարևոր է ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»

Մինսկի խմբի ակտիվ դերակատարումը «կարևոր է ամբողջ Եվրոպայի անվտանգության համար»
21.02.2015 | 19:18

ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ։ Սերժ Սարգսյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության պահպանումը խիստ կարևոր է ոչ միայն ԼՂ հակամարտության կողմերի և մեր անմիջական տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային իրավունքի և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները չեն կարող կամայական մեկնաբանվել, և դրանցից որևէ մեկը չի կարող գերակայող լինել մյուսի նկատմամբ:
Նախագահը ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ անցյալ տարվա բանակցային գործընթացը, այս փուլում առկա մտահոգություններն ու խնդիրները, Հայաստանի մոտեցումները ստեղծված իրավիճակում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թ. միջոցառումներին, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդին, միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, խաղաղությանն ու կայունությանը սպառնացող համընդհանուր վտանգներին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգային հարցերին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի տնտեսական զարգացման նոր հնարավորություններին, Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության խորացման հեռանկարին, Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ